«Օրենքով գող» կարգելու արարողությունը հետաձգվել է........................
| 03.05.2011, 17:08 |
«Դեդ Հասանի» մասնակցությամբ «օրենքով գող» կարգելու արարողությունը հետաձգվել է......................... «օրենքով գողերը» նախատեսում են Հայաստանում հավաք կազմակերպել եւ որոշել «Հայաստանի գող կարգելու» հարցը: «Իրավապահ համակարգի աղբյուրները հաստատում են, որ նման հավաք իրոք նախատեսված է եղել: Սակայն ՀՀ ղեկավարության հրահանգով իրավապահները կանխարգելիչ միջոցառումենր են իրականացրել, որ «օրենքով գողերը» հրաժարվեն իրենց մտադրությունից, առնվազն հետաձգելով հավաքը: Այս նպատակով, իրավապահներին հրահանգվել ինչ-որ մեղադանքներով, ասենք` ապօրինի զենք-զինամթերք կամ թմրանյութ պահելու համար, ձերբակալել հավաքի հայաստանյան կազմակերպիչներին: Այս օրերին հաճախակի են լուրեր ստացվում այս կամ այն քրեական հեղինակության ձերբակալության մասին, որոնց հիմանականում ձեւական մեղադրանքներ են առաջադրվում` նրանց կարճատեւ փակի տակ պահելու համար: Իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները փաստում են, որ ՀՀ ղեկավարության`«օրենքով գողերի» հավաքը հետաձգելու որոշումը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված` իշխանությունը չի ուզում ընդդիմությանը եւս մեկ լրացուցիչ խաղաքարտ տալ: Առավել եւս քրեական աշխարհի հիմանական հովանավորները պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում, այդ թվում նաեւ ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համակարգերում»
|
Категория: Քրեական նորություններ | Добавил: MHER
|
Просмотров: 1285 | Загрузок: 0
| Рейтинг: 5.0/3 |