Criminal.Do.Am

free uCoz templates
This is an example of a HTML caption with a link.
Главная » 2011 » Май » 5 » Ի՞նչ ճակատագիր ունեցավ Հայաստանում օրենքով գողերի «սխոդկան»
12:24
Ի՞նչ ճակատագիր ունեցավ Հայաստանում օրենքով գողերի «սխոդկան»

Օրերս տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Հայաստանում տեղի է ունեցել օրենքով գողերի «սխոդկա», որի ժամանակ, իբր, Դեդ Հասանի մտերիմը համարվող Նորադուզցի Ալիկ Բայանդուրովը կարգվել է օրենքով գող: «ՉԻ» տեղեկություններով, սակայն, օրենքով գողերի հավաք Հայաստանում տեղի չի ունեցել, քանի որ միայն այս տարի ոստիկանները տարբեր հոդվածներով ձերբակալել եւ բանտ են ուղարկել մի քանի օրենքով գողերի եւ հանցագործ աշխարհում հեղինակություն ունեցող անձանց:

Բացի այդ, գողականներն իրենց մասնավոր զրույցներում նշում են, որ Հայաստանը իրենց համար վաղուց այլեւս հետաքրքրություն չի ներկայացնում, եւ որ Հայաստան վերադառնում են այն օրենքով գողերը, ովքեր դրսում այլեւս հեղինակություն չունեն: «Ի դեպ, մեր տեղեկություններով, առաջիկայում Հայաստանի ոստիկանությունը ձերբակալելու է եւս երկու օրենքով գողերի, որոնցից մեկը` «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանն է, ում Չեխիայի իրավապահները մեղադրանք էին առաջադրել սպանություն պատվիրելու համար, սակայն դատարանում մեղադրանքը չէր ապացուցվել, եւ դատական քաշքշուկներից ազատվելուց հետո «Զապը» վերադարձել է Հայաստան:

Մյուս օրենքով գողը, որին եւս Հայաստանի ոստիկանները նախատեսում են ձերբակալել, դեռեւս Հայաստանում չէ: Ի դեպ, Ոստիկանության քրեական հետախուզության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություններում ստեղծվել է հատուկ խումբ: Նշված խւմբը օգտագործելով իր գործակալական ցանցը` իր տեսադաշտում է պահելու Հայաստան այցելող` հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող անձանց եւ օրենքով գողերի տեղաշարժը: Խումբը ղեկավարում է ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, իսկ խմբում ընդգրկված են ոստիկանության գնդապետներ Աշոտ Կարապետյանն ու Գագիկ Ավետիսյանը»,-գրում է թերթը:

Просмотров: 1947 | Добавил: ANDOARESH | Рейтинг: 0.7/6
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: