Criminal.Do.Am

free uCoz templates
This is an example of a HTML caption with a link.
Главная » 2011 » Май » 3 » «Օրենքով գող» կարգելու արարողությունը հետաձգվել է...................
17:09
«Օրենքով գող» կարգելու արարողությունը հետաձգվել է...................
  «Դեդ Հասանի» մասնակցությամբ «օրենքով գող» կարգելու արարողությունը հետաձգվել է........................
. «օրենքով գողերը» նախատեսում են Հայաստանում հավաք կազմակերպել եւ որոշել «Հայաստանի գող կարգելու» հարցը: «Իրավապահ համակարգի աղբյուրները հաստատում են, որ նման հավաք իրոք նախատեսված է եղել: Սակայն ՀՀ ղեկավարության հրահանգով իրավապահները կանխարգելիչ միջոցառումենր են իրականացրել, որ «օրենքով գողերը» հրաժարվեն իրենց մտադրությունից, առնվազն հետաձգելով հավաքը: Այս նպատակով, իրավապահներին հրահանգվել ինչ-որ մեղադանքներով, ասենք` ապօրինի զենք-զինամթերք կամ թմրանյութ պահելու համար, ձերբակալել հավաքի հայաստանյան կազմակերպիչներին: Այս օրերին հաճախակի են լուրեր ստացվում այս կամ այն քրեական հեղինակության ձերբակալության մասին, որոնց հիմանականում ձեւական մեղադրանքներ են առաջադրվում` նրանց կարճատեւ փակի տակ պահելու համար: Իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները փաստում են, որ ՀՀ ղեկավարության`«օրենքով գողերի» հավաքը հետաձգելու որոշումը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված` իշխանությունը չի ուզում ընդդիմությանը եւս մեկ լրացուցիչ խաղաքարտ տալ: Առավել եւս քրեական աշխարհի հիմանական հովանավորները պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում, այդ թվում նաեւ ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համակարգերում»
Просмотров: 1093 | Добавил: MHER | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: